Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի հանդեպ վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից

Նիկոլ Փաշինյան. Այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի հանդեպ վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից
25.04.2019 | 20:37

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ապրիլի 24-ի ելույթն անվանել է Հայոց ցեղասպանության ժխտման նոր մակարդակ եւ «ազգի սպանությունների արդարացում»: Նա միջազգային հանրությանը կոչ է արել արձագանքել Թուրքիայի նախագահի ատելության խոսքին:

Փաշինյանն արձագանքել է Էրդողանի ապրիլքսանչորսյան ելույթին. հիշատակի օր, երբ աշխարհասփյուռ հայերը հարգանքի տուրք էին մատուցում Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին, սակայն Թուրքիայի ղեկավարը կրկին հերքում էր 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը և այն անվանում «1915 թ. հայերի տեղահանություն»: «Օսմանյան կայսրության ողջ հայ բնակչությանը, որը դատապարտվեց զանգվածային սպանդի ու մահվան երթերի, «հայ հրոսակներ ու նրանց աջակիցներ» անվանելը, 1.5 միլիոն մարդ սպանելն ու դա «ամենատրամաբանական վարքագիծ» որակելը ոչ միայն ժխտողականության նոր մակարդակ է, այլև՝ մի ողջ ազգի սպանության արդարացում», գրել է վարչապետ Փաշինյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Ամենից առաջ` ապրիլի 24-ին այդպիսի հայտարարությունը հայ ժողովրդի եւ ողջ մարդկության հանդեպ խորին վիրավորանք է և ծայրահեղ ատելության խոսք անձամբ Էրդողանի կողմից: Աշխարհը պետք է չլռի», – ավելացրել է Փաշինյանը:

Դիտվել է՝ 586

Մեկնաբանություններ