Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ծուռ նստենք, շիտակ խոսենք»

«Ծուռ նստենք, շիտակ խոսենք»
26.04.2019 | 01:13

Խնդիրներն ու վակուումն առաջանում են այն ժամանակ, երբ բոլոր չափումների մեջ դիտարկում ենք միակը` հորիզոնականը, ինչն ուղղակի նոնսենս է քվանտային այս ժամանակահատվածում: Ի՞նչ ասել է քվանտ՝ բոլորս գիտենք. Ձկան համաստեղությունից Ջրհոսի համաստեղություն տեղափոխված տիեզերական ցիկլի ժամանակ փոփոխվում են երկրագնդի և տիեզերքի միջև առկա հերցերը։ Հերցերն անչափ բարձրացել են, փոխելով նաև մարդու ֆիզիկական, կենսաբանական, հոգեբանական, իսկ որ ամենակարևորն է` գիտակցական «հերցերը»:


Չխորանանք խնդրի «գլոբալ» նրբությունների մեջ, արձանագրելով, թե ինչպես են այս ամենի մեջ «փայ մտնում» աշխարհի մեծ խաղացողները` հիմնականում ի դեմս ԱՄՆ-ի և Ռուսաստանի: Չվերհիշենք, թե ինչպես էր դեռևս համաշխարհային երկրորդ պատերազմի շեմին նացիստական Գերմանիան` երրորդ ռայխը, Հիտլերի հրամանով լոկացիայի ենթարկում Տիբեթը` գտնելու ատլանտների ժամանակների մարդու ենթագիտակցության վրա ազդելու «ալիքների» գաղտնիքները։ Չհիշենք Ռերիխներին, որոնց էլ իր հերթին Ռուսաստանն էր «գործուղել» Տիբեթ` նույն այդ գաղտնիքներին տիրապետելու, այսպես ասած, վասն «համաշխարհային տիրապետության»։ Չհիշենք, որ ԱՄՆ-ն արդեն իսկ ունի ՀԱՐՓ համակարգ, որն ազդեցություն ունի ոչ միայն մարդու գիտակցության, այլև կլիմայի և ամեն հնարավորի վրա` ալիքների ուրույն դիսոնանսով, զուգահեռաբար էլ նշենք, որ նման համակարգ ունի նաև Ռուսաստանը:
Հիմա հասկանալի է, չէ՞, թե իրականում ինչ ուղղորդում ունեն «գունավոր» հեղափոխությունները, երբ մի վայրկյանում լցվում են Մայդանը, Հանրապետության հրապարակը, և ինչու այդքան «միաձայն» է այնտեղ հավաքված ամբոխը….
Փոքրիկ շեղում. օրերս Նիկոլ Փաշինյանը մի շատ հետաքրքիր դետալ վերհիշեց. երբ հեղափոխության օրերին իրեն ձերբակալել ու Սևան էին տանում, նպատակներից առաջինը իրեն իր «ուսապարկից» կտրելն էր: Ինչ-որ ուշադրություն չդարձրինք այս դետալի վրա: Այո, եզրակացությունները ստույգ են` այնտեղ էր «կոդը». Այնտեղ էր նրա ուժը, ինչպես Սամսոնինը: Կտրեցի՞ն նորօրյա դալիլաները ձերբակալված Նիկոլի «մազերը» ուսապարկից, ուր թաքնված էր նաև Սամսոնի ուժի գաղտնիքը, մենք երբեք չենք իմանա… Կիմանան այդ օպերացիան այդ օրն իրականացրած հատուկ ծառայությունների աշխատակիցները, մեկ էլ հայտնի գրոսմայստերը (բարև Ձեզ, պարոն Սերժ Սարգսյան. ոչ. չեմ կարծում, թե ձեր «սխալ» և Նիկոլի «ճիշտ» լինելու հանգամանքի մեջ «ռյուկզակը» ևս դերակատարություն է ունեցել): Ինչևէ:


Հավաքենք ծայրերը: Այսօրվա հայկական իրողությունները եթե հաշվարկում ենք զուտ հորիզոնական` քաղաքական, դասական նշանակությամբ, ապա, այո, Հայաստանում տեղի է ունենում ահավոր մի բան. փողոցից իշխանությունը զավթած…
Ի դեպ, էլի պիտի շեղվենք, անպայմանորեն այս կետում արձանագրելով, որ Նիկոլ Փաշինյանը մեկ տարվա ընթացքում ուղիղ երեք անգամ սահմանադրական կարգի տապալում է իրականացրել. փողոցից` հեղաշրջման միջոցով տիրացել է իշխանության, հոկտեմբերի 2-ին անօրինական շրջափակել է ընտրված Ազգային Ժողովը, պահանջել արտահերթ ընտրություններ, և երրորդ` իր իսկ կաբինետի նախարարներին փողոցում` ինչ-որ թուղթ ստորագրելով, ազատել է աշխատանքից: Անցանք առաջ:


Այո, հորիզոնական հաշվարկի դեպքում Փաշինյանը քանդում է այս երկիրը, պետականությունը, քայքայում տանջանքով ստեղծված բոլոր ինստիտուտները, հավասարեցնում հողին, այն է` փռում ասֆալտին:
Բայց եթե քվանտային ու նաև ուղղահայաց հայացքով ենք նայում, ապա «քայքայիչ», քան Նիկոլն է, այլ մեկին գտնել անհնար էր, որպեսզի նա «օգներ» Ռոբերտ Քոչարյանին` վերանայել իր պաշտոնավարման ժամանակը ոչ թե հորիզոնականից, այլ ուղղահայացից. ասենք, հասարակ մի բան. ժամանակին Քոչարյանը պաշտոնանկ արեց գեներալ Վաղարշակ Հարությունյանին` անվանելով նրան «ռեստորանի գեներալ»: ՈՒ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ ուղղահայաց աշխարհի հաշվարկներում ոտնատեղը փոխանցվում է սերունդներին, խնդիր էր առաջանալու՝ նրա ոտնատեղը բռնած Նիկոլը պե՞տք է բազմապատկեր այդ «պատկերը», որպես քվանտ, ու արդեն գեներալներին շարեր «տողանի»` ի դեմս Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի, Միհրան Պողոսյանի…

Ասել է` Նիկոլի ձեռքով հայոց մեջ, մեծ հաշվով, տեղի է ունենում ուղղահայացում, այն է` մաքրում, որն օդի-ջրի պես անհրաժեշտ է հայ էթնոսին: Իհարկե, այս նուրբ հանգամանքը, «ստորացման» մեջ ահավոր հմտացած, կյանքի նպատակ դարձրած Նիկոլ Փաշինյանը չի զգում` իր խորախորհուրդ հավակնությունների բավարարման ընթացքին տրված, սակայն նա թափ է տալիս հայոց թաղկած կերպերը, քունջուպուճախից հանում կուտակված սարդոստայնը, փռում արևին, որովհետև կա նաև ուղղահայաց չափում:
Այնպես որ, երբ հորիզոնական դիտարկումներից հետո շատ ծանր ենք տանում երկրում առկա վիճակը, տառապում դրանից, լայնախոհ հայացքի դեպքում արձանագրում ենք` ամեն ինչ ճիշտ է:
ՈՒ դա մեր հաղթանակի բանալին է. հաղթելու Նիկոլին ու «նմաններին»:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2785

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ