Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Ամբերդի հետքերով

Ամբերդի հետքերով
26.04.2019 | 12:14

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի պատմամշակութային արգելոցի հարևանությամբ ծանր տեխնիկայով ապօրինի գործողություններ կատարելու մասին լուրը ողողել է սոցցանցերը: Գործողությունները օրինական են, թե՝ ոչ, դեռ պարզ չէ: «Իրականացվող շինարարական աշխատանքները դուրս են Ամբերդ ամրոցի արգելոցի տարածքից: Այս հատվածը դուրս է նաև հուշարձանի պահպանման գոտուց (թե ինչպես է տարիներ առաջ պահպանական գոտին կազմելուց դուրս մնացել կանդրադառնամ առանձին գրությամբ)»,- իր ֆեսբուքյան էջում գրել է մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը:


Ըստ ամենայնի՝ մասնագիտական գնահատականի անհրաժեշտություն կա, հասկանալու համար՝ տեղի՞ն է, թե՞ անտեղի հանրային դժգոհությունը, և ի՞նչ է խոյանալու ամրոցի շրջակայքում:
Ամբերդ (Ամպիր, Անբերդ, Համբերդ, Հանբերդ, Ղըզղալա), միջնադարյան նախկին բերդաքաղաք և ամրոց։ Կառուցվել է 10-րդ դարում Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն գավառում՝ Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս՝ (Արագած լեռան հարավային լանջին) Արքաշեն և Ամբերդ գետերի միացման տեղում: Ներկայումս գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզում՝ Արագած լեռան հյուսիս-արևելյան լանջին՝ եռանկյունաձև հրվանդանին, ծովի մակերևույթից 2300 մետր բարձրության վրա, Երևանից 55 կիլոմետր դեպի հյուսիս, Բյուրական գյուղից՝ 5-7 կմ. հյուսիս-արևմուտք:

Դիտվել է՝ 619

Մեկնաբանություններ