Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էդուար Ֆիլիպ. Այն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, ապացուցված է փաստերով

Էդուար Ֆիլիպ. Այն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, ապացուցված է փաստերով
26.04.2019 | 12:42

«Ֆրանսիան թույլ չի տա իր վրա ազդեցություն գործել ճնշման ու ստերի միջոցով», - նախօրեին Փարիզում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը՝ հակադարձելով Անկարայի քննադատությանը ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր հռչակելու՝ Ֆրանսիայի նախագահի որոշման առնչությամբ: Ֆրանսպրեսը տեղեկացրել է, որ երեկ Ֆրասիայում առաջին անգամ պաշտոնապես նշվել է Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օրը: Արարողության ժամանակ վարչապետ Ֆիլիպը ծաղիկներ է դրել Կոմիտաս վարդապետի հուշարձանին: Նա նշել է, որ 1915-ի ապրիլի 24-ին հայ մտավորականների աքսորով սկսված զանգվածային տեղահանության հետևանքով Անատոլիայի ճանապարհները վերածվել էին մահվան երթուղիների. «Թուրքիայի կողմից հայերի զանգվածային կոտորածները դարձան 20-րդ դարի մյուս ցեղասպանությունների նախագուշակը: Այն, որ տեղի ունեցածը ցեղասպանություն է, ապացուցված է փաստերով, և վաղուց արձանագրված է պատմաբանների կողմից: Այդ սարսափը վերհիշելը չի նշանակում համակերպվել դրա հետ, այլ՝ դասեր քաղել ու աշխատել ավելի լավ աշխարհ կառուցելու համար: Սարսափին առերեսվելը արդարության հասնելու նախապայման է»:


Անկարան Ֆրանսիային է առերեսման կոչեր անում: Նախագահ Թայիփ Էրդողանը, հիշատակելով Ռուանդայի և Ալժիրի կոտորածները, հայտարարել էր, թե Ֆրանսիան չի կարող իրենց դասեր տալ այս հարցում: «Հայկական հարցի և ահաբեկչության դեմ պայքարի թեմաներով Թուրքիային մարդու իրավունքների և ժողովրդավարության դասեր տվողները բոլորն էլ արյունոտ անցյալ ունեն», - ասել էր Էրդողանը։
Նա նաև պնդել է, թե «աքսորն ու կոտորածը տարբեր երևույթներ են, և որ Արևելյան Անատոլիայում մահմեդական բնակչությանը՝ կանանց, երեխաներին, ծերերին սպանած հայ ավազակախմբերի և նրանց աջակիցների աքսորը այն ժամանակ ընդունված ամենաողջամիտ որոշումն էր»:


Թուրքական իշխանությունները, այսպես կոչված հայ ապստամբների կողմից ավելի քան կես միլիոն մահմեդականների կոտորածի մասին հիշեցրել են նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Թուրքիայի ԱԳՆ-ն, արձագանքելով Թրամփի ապրիլքսանչորսյան ուղերձին, նշել է, թե «ԱՄՆ նախագահի հայտարարությունը որևէ արժեք չունի» և «ներքաղաքական նպատակներով պատմության խեղաթյուրումը անընդունելի է»:

Դիտվել է՝ 374

Մեկնաբանություններ