Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին

Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին
26.04.2019 | 12:46

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալ Ժորժ Կեպենեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։ Վարչապետը ողջունել է պարոն Կեպենեկյանի այցը և կարևորել նրա դերը հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացման ու ամրապնդման գործում: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել Ժորժ Կեպենեկյանի գործունեությունը՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Ցանկանում եմ իմ գնահատանքի խոսքն ուղղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, որ ապրիլի 24-ը Ֆրանսիայում հռչակել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր: Սա առանձնակի ընդգծում է մեր ժողովուրդների և երկրների հարաբերությունները»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Ժորժ Կեպենեկյանը նշել է, որ խանդավառված է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններով և հավելել, որ մեր երկիրն այսօր հանդիսանում է դրական փոփոխությունների մոդելի լավ օրինակ: «Հայաստանում բացվել է պատմական նոր էջ և այսօր երկիրն ընկալվում է որպես փոփոխությունների դրական կետ»,- ասել է նա: Լիոնի քաղաքապետի առաջին տեղակալը տեղեկացրել է, որ Երևանի քաղաքապետի հետ քննարկել է համագործակցության զարգացման ուղղությունները: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությանը, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին վերաբերող հարցերի:
Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի դեպքին, համոզմունք է հայտնել, որ առաջադեմ մարդկությունը կհամախմբվի այդ քաղաքակրթական բացառիկ արժեքը վերականգնելու գործում։

Դիտվել է՝ 362

Մեկնաբանություններ