Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ

Ովքե՞ր են ցուցմունք տվել Դավիթ Սանասարյանի դեմ
26.04.2019 | 12:48

«Ժողովուրդը» գրում է. «Ինչպես հայտնի է, մեղադրանք է առաջադրվել ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին՝ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ: ԱԱԾ-ում հարուցված այս քրեական գործը շարունակում է մնալ հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ գործով անցնող բոլոր անձինք, այդ թվում` ՊՎԾ-ի՝ մեղադրյալի կարգավիճակում գտնվող ու օրերս կալանքից ազատված անձինք, ցուցմունք են տվել Դավիթ Սանասարյանի դեմ:


Մասնավորապես, երեկ կալանքից ազատ է արձակվել ՊՎԾ գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը: Իսկ մինչ այդ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, այս գործով անցնող անձինք իրենց ցուցմունքներում կրկնել են հետևյալ արտահայտությունը. Դավիթ Սանասարյանը տեղյակ է եղել իրենց այդ գործողությունների մասին, և ներկայացրել են համապատասխան ապացույցներ»,-գրում է թերթը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ