Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ազդեցության մասին

Մարիա Զախարովան՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ազդեցության մասին
26.04.2019 | 12:49

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի բանակցություններին, որոնց ընթացքում քննարկվել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման հարցը:


«Մենք կփորձենք արդարացնել պարոն Գրեմինգերի հույսերն այդ հարցում», - լրագրողի հարցին պատասխանել է Զախարովան՝ նկատի ունենալով Գրեմինգերի արտահայտությունը, որ Ռուսաստանը կօգտագործի իր ազդեցությունը ԼՂ հակամարտության կարգավորման համար, որ մոտեցնի խաղաղության հաստատման օրը: Մարիա Զախարովան նշել է նաև, որ մանրամասն տեղեկություններ չունի, թե Լավրովն ու Գրեմինգերը պայմանավորվել են աջակցել մարդասիրական միջոցառումներին, որոնց իրականացման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության կողմերը Վիեննայի հանդիպման ժամանակ:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ