Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղարկել Արցախի անկախությունը ճանաչած Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին

Ադրբեջանը բողոքի նամակներ է ուղարկել Արցախի անկախությունը ճանաչած Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին
26.04.2019 | 12:50

Ադրբեջանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ Կոլորադո նահանգի Սենատի ընդունած բանաձևը, որով ճանաչվում է Արցախի Հանրապետության անկախությունը:
ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան փորձել է հերքել Արցախի անկախության ճանաչման փաստը՝ մեկնաբանելով, որ բանաձևի տեքստը չի արտացոլում նման որոշում: Նա հավելել է, որ նման «խորհրդանշական բանաձևերի ընդունումը գործնական և իրավական նշանակություն չունի»: Աբդուլաևան հայտնել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան միջոցով նամակներ են ուղարկվել Կոլորադոյի Սենատի յուրաքանչյուր անդամին:

Դիտվել է՝ 345

Մեկնաբանություններ