Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Վլադիմիր Զելենսկիի թիմը ցանկանում է 5 նախարարի պաշտոնանկ անել

Վլադիմիր Զելենսկիի թիմը ցանկանում է 5 նախարարի պաշտոնանկ անել
26.04.2019 | 12:51

Ուկրաինայի նախագահական ընտրություններին հաղթած Վլադիմիր Զելենսկիի թիմը մտադիր է փոփոխել կառավարության կաբինետը՝ հայտնել է Գերագույն Ռադայի աղբյուրը: «Վերջին երկու օրերին Զելենսկիի կողմնակիցները խոսում են հինգ նախարարի փոփոխության մասին: Նրանք են՝ վետերանների հարցերով նախարար Իրինա Ֆրիզը, Ենթակառուցվածքների նախարար Վլադիմիր Օմելյանը, Տարածքային զարգացման և շինարարության նախարար Գենադի Զուբկոն, տնտեսական զարգացման և առևտրի նախարար Ստեփան Կուբիվան և Էներգետիկայի և հանքարդյունաբերության նախարար Իգոր Նասալիկը»,- ասել է Ռադայի պատգամավորներից մեկը:

Դիտվել է՝ 311

Մեկնաբանություններ