Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Չեխիան դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը

Չեխիան դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը
26.04.2019 | 13:02

Չեխիան դադարեցրել է ռուսական նավթի ներկրումը «Դրուժբա» խողովակաշարով՝ որոշումը կայացվել է ռուսական վառելիքի որակի նվազման մասին Բելառուսի հայտարարությունից հետո: Չեխական կողմից պաշտոնական հաստատում դեռևս չի ստացվել: Նախօրեին Լեհաստանի էներգետիկայի նախարարությունը հայտարարել է «Դրուժբա» խողովակաշարով ռուսական նավթի մատակարարումները դադարեցնելու մասին: «Տրանսնեֆտ» ընկերությունը, որը շահագործում է խողովակաշարի ռուսական հատվածները, խոստացել է սեղմ ժամկետներում լուծել վառելիքի որակի խնդիրը: Դա կարող է տեղի ունենալ արդեն շաբաթվա վերջին: Այսօր նախատեսվում էր խորհրդակցություն անցկացնել այդ հարցով: Օրեր առաջ Բելառուսը ռուսական նավթի անորակության պատճառով դադարեցրել է բենզինի և դիզելային վառելիքի՝ բալթյան երկրներ, Լեհաստան և Ուկրաինա արտահանումը:

Դիտվել է՝ 341

Մեկնաբանություններ