ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Փոփոխություն՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի

Փոփոխություն՝ հանուն իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի
26.04.2019 | 13:19

«Ժամանակը» գրում է. «ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ, այդ թվում՝ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը, Հայկ Գևորգյանը, Գևորգ Պապոյանը, Արգիշտի Մեխակյանը, Տիգրան Կարապետյանը և Կարեն Համբարձումյանը ներկայացրել են օրենսդրական նախագիծ, որի նպատակը նոր իշխանությանը մերձ օլիգարխիայի բիզնես շահերի առաջմղումն է:

Նրանք առաջարկում են փոփոխություն կատարել «Աշխարհագրական նշումների մասին» օրենքում: Այս փոփոխության ընդունման դեպքում Հայաստանում հնարավոր կլինի մի քանի «Ջերմուկ» կամ «Բջնի» անվանումով հանքային ջրերի արտադրողներ ունենալ: Օրինակ, Խաչատուր Սուքիասյանը կկարողանա իր «Սիլ» հանքային ջուրը անվանել «Բջնի», կամ տասնյակ ընկերություններ կկարողանան «Ջերմուկ» անվանումով հանքային ջուր արտադրել: Բնականաբար, այս նախաձեռնությունը հիմնավորվում է մրցակցային իրավիճակի բարելավում և այլ ճոռոմ ձևակերպումներով»:

Դիտվել է՝ 372

Մեկնաբանություններ