Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնեց Իտալիա
26.04.2019 | 13:19

Ապրիլի 25-ի երեկոյան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վատիկանի Պետքարտուղար Կարդինալ Պիետրո Պարոլինի հրավերով մեկնեց Ֆլորենցիա (Իտալիա)` մասնակցելու «Կրոնների փառատոն» արարողությանը: Վեհափառ Հայրապետը Ֆլորենցիայի Սուրբ Մինաս տաճարում հանդես կգա հատուկ բանախոսությամբ «Կրոնների դերն արդի աշխարհում» թեմայով:

Նորին Սրբությանն ուղեկցում են Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնական ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը և Վեհափառ Հայրապետի գավազանակիր Հոգեշնորհ Տ. Անանիա աբեղա Ծատուրյանը:

Դիտվել է՝ 409

Մեկնաբանություններ