«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են արձակուրդ: Թերթի հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 6-ին, իսկ կայքը կթարմացվի սեպտեմբերի 2-ից:               
 

Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է

Ծառուկյանի շուրջ օղակը սեղմվում է
30.04.2019 | 22:57

Արդեն ակնհայտ է, որ իշխանությունը փորձում է քաղաքական ասպարեզից հեռացնել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին։ Սկսվեց տնտեսական շրջափակմամբ՝ «Արարատցեմենտ» ընկերության թնջուկը, հետո Ծաղկաձորի ճոպանուղու խնդիրը, իսկ սրանք պատկանում են սեփականատեր-գործարար Գագիկ Ծառուկյանին։ Սակայն գլխավորը վերջին պահին էին թողել։ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը առաջարկեց մանդատից զրկել Գագիկ Ծառուկյանին, և այդ հարցն անմիջապես իշխող քաղաքական ուժի փակ քննարկման թեմա դարձավ։ Այս մեկ տարվա ընթացքում բազմաթիվ կարևոր հարցեր տարբեր ուժեր առաջարկում էին դարձնել իշխանական խմբակցության քննարկման առարկա, սակայն դրանք ոչ մեկի ուշադրությանը չէին արժանանում։ Իսկ Ծառուկյանին մանդատից զրկելու առաջարկից ժամեր հետո այն դարձավ իշխանության գերկարևոր հարցերից մեկը։ Թվում է, թե աշխատել է քաղաքական, այսպես կոչված, «պաս» տալու սկզբունքը։


Ամենաուշագրավը տեղի ունեցավ այս առաջարկից հետո, երբ քաղաքական այլ ուժեր «համախմբվեցին» դրա շուրջ։ ԼՀԿ-ից հնչեց դրական ուղերձ, չնայած դա անակնկալ չէր, եթե հիշենք նախընտրական բանավեճը՝ ցուցակի առաջին դեմքերի միջև, ամեն բան հստակ կլինի։ Սակայն խիստ տարօրինակ էր, որ այս «արշավին» միացավ նախկին իշխանության հետ ճանապարհ անցած, նախկին ոստիկանապետի փեսան։ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան դատի է տվել ՀՀ սպորտի և երիտասարդությանը` ֆեդերացիայի ֆինանսավորումը վերականգնելու հայտով: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը, նույն ինքը Վլադիմիր Գասպարյանի փեսան։


Պատահական ոչինչ քաղաքականությունում չի լինում։ Պարզ է չէ՞, որ այս նախարարությունը նույնացվում է Գագիկ Ծառուկյանի հետ։ Տպավորություն է, թե Ծառուկյանի դեմ սկսված այս գործընթացները մեկ կենտրոնից են ուղղորդվում։
Առաջիկայում կերևա, թե որքան հեռու իշխանությունը կգնա Գագիկ Ծառուկյանի հարցում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1003

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao