«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Ռուսները կորցնում են համբերությունը

Ռուսները կորցնում են համբերությունը
01.05.2019 | 13:42

Իդլիբում, որի խնդիրը Թուրքիան ու Ռուսաստանը վճռել են համատեղ կարգավորել, առաջընթաց ոչ մի կերպ չի ստացվում։ Մոսկվայի անհամբերությունն ավելանում է։ Երկու երկրները երկար ժամանակ համակարգում են իրենց գործողությունները՝ մաքրելու Սիրիայում ահաբեկիչների ձեռքում գտնվող վերջին կարևոր շրջանը՝ Իդլիբը։ Սեպտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պայմանավորվեցին Իդլիբը մաքրել ահաբեկիչներից: Բայց այդ ժամանակից չի հաջողվել որևէ նշանակալից հաջողության հասնել, ու դա ռուսական կողմի անհանգստությունն է հարուցում։ Անհանգստությունն ակնհայտ դարձավ Սիրիայում Պուտինի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևի հայտարարությունից: «Մեր թուրք բարեկամները և չափավոր ընդդիմությունը չկարողացան կատարել այնտեղ մնացած ահաբեկիչների ոչնչացման իրենց աշխատանքը,-ասել է Լավրենտևը։- Որ ահաբեկիչներին հաջողվեց վերահսկողություն սահմանել այդ տարածքի մեծ մասի նկատմամբ, իհարկե, բազում հարցեր է հարուցոմ և մեծ հիասթափություն»։ Ռուսաստանի գերակայությունների վարկանիշում Իդլիբի հարցի կշռի չափազանց մեծացումը հասկանալի է դառնում և Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունից։ Նա ասաց, որ ահաբեկիչների դեմ պայքարը Իդլիբում պետք է շարունակվի, բայց առայժմ որևէ մասշաբային հարձակում նպատամետ չէ, պետք է ուշադրության տակ առնել խաղաղ բնակչության անվտանգությունը։ Թուրքիան մասշտաբային գործողություն չի ցանկանում, զգուշանալով մի կողմից փախստականների հոսքից դեպի թուրքական սահման, մյուս կողմից՝ տարածքում թուրք զինծառայողների կյանքը վտանգի չենթարկելու համար։ Անցյալ տարեվերջին Թուրքիան հասավ Իդլիբում գործողության կասեցմանը՝ տարածքը ահաբեկիչներից մաքրելու պայմանով։


ՌԴ ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի խորհրդական, Մերձավոր Արևելքի հարցերով խորհրդական Ելենա Սուպոնինան գտնում է. «Ռուսաստանի ունեցած տեղեկություններով՝ Իբլիբում 40 000 զինված էքստրեմիստներ կան: Նրանց վրա կտրականապես չի կարելի աչք փակել։ Ռուսաստանը հետաձգեց, ոչ թե բեկանեց ռազմական գործողությունը: Սակայն որոշ մանր գործողություններ ինչ-որ ահաբեկչական կազմավորումների դեմ շրջանում շարունակվում են։ Ռուսաստանը ցանկանում է, որ Թուրքիան ավելի շատ ջանքեր գործադրի որոշ զինյալներին համոզելու զենքը վայր դնել ու միանալ բանակցություններին։ Իհարկե, Անկարան այդ ուղղությամբ մեծ աշխատանք է արել։ Ռուսաստանը տեսնում է դա ու հասկանում է իրավիճակի ամբողջ բարդությունը։ Այնուհանդերձ, Ռուսաստանը հույս ունի, որ ավելի ակտիվ ջանքեր կգործադրվեն և իրավիճակը դեպի լավը կփոխվի»։
Ֆուադ Սեֆերով, Medya Günlüğü (Թուրքիա)


Հ.Գ. Ռուսաստանը կարող է 100 տարի էլ սպասել, բայց Թուրքիան Իդլիբը չի մաքրելու ահաբեկիչներից, որովհետև քանի նրանք այնտեղ են, այնտեղ է թուրքական զորքը, իսկ ազատագրված Իդլիբի պարագայում ծագելու է շրջանի կարգավիճակի հարցը: Բնականաբար՝ Մոսկվան պնդելու է, որ Իդլիբում հաստատվի Դամասկոսի իշխանությունը, իսկ Էրդողանի մտքում Սիրիայի մասնատումն է։ Ու Պուտինը դա գիտի: Բայց Էրդողանի գործերը, հավանաբար, այնքան էլ լավ չեն, որ Իդլիբի վրա չգրոհելու փաստարկ է դառնում թուրք զինվորականների կյանքին սպառնացող վտանգը: Պատկերացնու՞մ եք՝ զինվորին պատերազմում վտանգ է սպառնում։


Թուրքիայի En Son Haber պարբերականը գրում է. ՙՌուսաստանը, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ ոտքի վրա պահեց Դամասկոսին, վայելում է իր ջանքերի պտուղը՝ ստանալով արտոնություններ տարածաշրջանում։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Սիրիայի կառավարությունը դիմացավ Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ Դամասկոսին ցուցաբերված ռազմական ու նյութական օգնությունից հետո Ռուսաստանը սկսել է վճարը ստանալ։ Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Համիդը հայտարարել է, որ ռուսական «Տրանսգազշին» ընկերությանն է փոխանցվել երկրի ամենամեծ նավահանգստի՝ Տարտուսի կառավարումը 49 տարով։ Ռուսական ընկերությունը 500 միլիոն դոլարի ներդրումներ կանի։ Նախարար Համուդը նշեց, որ Տարտուս նավահանգիստը մեծ նավերի համար հարմար չէ։ ՙՆերկա ինֆրակառուցվածքը 30-35 տոննա ջրատարողությամբ նավեր ընդունելու հարմար չէ, մենք պետք է ապահովենք նավահանգստի բավականաչափ խորությունը, որ այնտեղ կարողանան կայանել 100 տոննա ջրատարողությամբ բեռնանավեր»՝ ճշտել է Համուդը: Նրա խոսքով՝ ծրագրվում է մեծացնել նավահանգստի արդյունավետությունը Արևելյան Միջերկրականում տարեկան 4-38 միլիոն տոննայի։ ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը հայտարարել է. «Առանցքային հարցը, որ դրական դինամիկա պիտի հաղորդի, Տարտուսի նավահանգստի օգտագործման հարցն է։ Մենք այդ հարցում լավ առաջ ենք գնացել և հույս ունենք, որ մի շաբաթվա մեջ կստորագրվի պայմանագիրը, որով Տարտուսը 49 տարով կփոխանվի Ռուսաստանին»։


Փաստացի՝ Անկարան դժգոհ է, որ Մոսկվան փոխհատուցում ստանում է, իսկ ինքը պիտի Իդլիբը մաքրի ահաբեկիչներից ու հանձնի Ասադին և եթե իսկապես Պուտինի համբերությունը հատում է, ռուս-թուրքական բախումը այս հարցում անխուսափելի է։ Ճիշտ է՝ Անկարան ու Մոսկվան հնարավորինս խուսափելու են հարաբերությունները սրել՝ ելնելով առևտրական ու ռազմական համագործակցության շահերից, ԱՄՆ-ին Սիրիայից դուրս մղելու ընդհանուր նպատակից, բայց փաստ է, որ Անկարան Իդլիբի շրջանը պահում է իբրև ահաբեկչության բույն, ու դա հակասում է Մոսկվայի ու Դամասկոսի՝ պատերազմն ավարտելու շահերին: Իսկ պատերազմը շատ թանկ է նստում Ռուսաստանի բյուջեի վրա։ Մոսկվան ցանկանում է օր առաջ ավարտել Սիրիայի պատերազմն ու քաղաքական, ռազմական հաղթանակ տոնել Մերձավոր Արևելքում՝ ձեռնամուխ լինելով Սիրիայի տնտեսության վերականգնմանը։ Անկարան ցանկանում է մասնատել Սիրիան ու գոնե վերադարձնել Օսմանյան կայսրության որոշ տարածքներ։ Իդլիբի նահանգում ահաբեկիչներին պահելու և Մոսկվայի հետ պայմանավորվածությունը չկատարելու բուն պատճառը դա է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1554

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ