Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Վլադիմիր Զելենսկին ուրվագծում է իր քաղաքականությունը Կրեմլի նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին ուրվագծում է իր քաղաքականությունը Կրեմլի նկատմամբ
02.05.2019 | 08:37

Ուկրաինայի նորընտիր նախագահն ապրեց իր առաջին բախումը Վլադիմիր Պուտինի հետ՝ Ուկրաինայի քաղաքացիներին ՌԴ անձնագրեր տրամադրելու հարցով։ Պատասխան ուղերձում նա հղում արեց ուկրաինական նույնականության նորարարական հայեցակարգին, որ կարող է էականորեն խանգարել Կրեմլի շահերի բավարարմանը՝ գրում է Ստեֆան Սիոհանը Le Temps-ում։ Մեկ շաբաթ է անցել, որ կատակերգու Վլադիմիր Զելենսկին գահընկեց արեց նախագահ Պյոտր Պորոշենկոյին, բայց նա այդպես էլ հրապարակային ելույթ չունեցավ։ Կարծես ամբողջ ուժով Զելենսկին ցանկանում է սպանել իր երկվորյակին Instagram-ում ու սիմվոլիկ կոտրել էկրանները՝ ռեալություն հաղորդելու պետության ղեկավարի իր նոր կերպարին։ Քաղաքական իստեբլիշմետի դեմ իր բլիցկրիգից տանջահար՝ նա մեկնեց թուրքական Բոդրում՝ ներկա լինելու հումորի փառատոնին։ Պատմությունը կհիշի, որ հենց ուղղափառ Զատկի օրերին, երբ Վլադիմիր Զելենսկին եռօրյա մորուսով խորոված էր անում Էգեյան ծովի ափին, տեղի ունեցավ նրա իսկական մարտական մկրտությունը: Շաբաթ օրը Պեկին այցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բեկորային ռումբ նետեց՝ հայտարարելով, որ դիտարկում է Ուկրաինայի բոլոր քաղաքացիներին հեշտացված կարգով ռուսական անձնագիր տրամադրելու հարցը, և դա Ղրիմի անեքսիայից ու Դոնբասի կոնֆլիկտի հարուցումից 5 տարի հետп, որի ընթացքում 13000 մարդ է զոհվել։ Կիևում հասարակության նշանակալից մասը մտածում է, որ ռուս մարդակերն առանց դժվարության կուլ կտա կատակերգու դերասանին։ Սակայն շաբաթ լույս կիրակի գիշերը Վլադիմիր Զելենսկին, անկասկած, խորհդրակցելով իր քաղտեխնոլոգների հետ, պատասխանեց պայթուցիկ կոմյունիկեով՝ նրբագեղ ոճով, որ հնչում է իբրև քաղաքական ծննդյան վկայական։ «Ուկրաինայի տարբերությունն այն է, որ մենք՝ ուկրաինացիներս, մեր երկրում ունենք խոսքի ազատություն, ազատ ԶԼՄ-ներ ու ազատ ինտերնետ» պատասխանեց նա։ Հետո ընտրված նախագահը, որ Կիևի ինտելիգենտներին իր՝ երբեմն գոտկատեղից ներքև հումորի պատճառով ապոպլեկսիայի եզրին է հասցրել և գաղափարական ու քաղաքական դաշտում պայքարին չմասնակցելով, նկարագրում է ազգային տարադրամի ուրվագիծը՝ ներառյալ այն, ինչ ձեռք էր բերվել անկախության 28 տարիներին։ «Ուկրաինայի քաղաքացիությունը ազատություն է, արժանապատվություն ու պատիվ: Այն, ինչ մենք պաշտպանել ու պաշտպանելու ենք։ Ուկրաինան չի հրաժարվի հետխորհրդային երկրների համար ժողովրդավարության օրինակ ծառայելու իր առաքելությունից»՝ ասաց Զելենսկին։ Այդ պատասխանը Զատկի տոներին զարմանքով ընդունվեց, երբ Պյոտր Պորոշենկոյին ձայն տված ուկրաինացիները Զելենսկուն ներկայացնում էին Կրեմլի խամաճիկ։ Մոսկովյան ԶԼՄ-ները նախապատվությունը տալիս էին դերասանին ու արևելյան Ուկրաինայում ծնված ռուսալեզու թեկնածուին՝ իբրև անտարակույս ռուսամետի՝ ըստ իրենց տրված տրամաբանական գծակարգի: Իրականում ընտրված նախագահը՝ սահմանելով միջազգային քաղաքականության իր սկզբունքները, կարող է Կրեմլի քաղաքականության լուրջ հակառակորդ դառնալ։ Դեռ բարդ է որակել, թե ինչպիսի նախագահ կլինի Վլադիմիր Զելենսկին, բայց նրա արձագանքը Պուտինին նուրբ հաշվարկված էր։ Նա մերժում է Պյոտր Պորոշենկոյի առաջադրած ուկրաինական նույնականության էթնոմշակութային հայեցակարգը և նախաձեռնում է քաղաքացիության բաց հայեցակարգ՝ Կիևը դարձնելով ժողովրդավարության դրոշակակիր հետխորհրդային աշխարհում։ «Իր առաջին քաոսային քայլերից նա նշանակալից առաջ է անվել և արդեն այն մարդը չէ։ Ոչ ոք չէր սպասում նրա գալուստին, բայց նա կարող է դառնալ շատ ավելի ուժեղ նախագահ, քան մարդիկ կարծում են»՝ խոստովանեց մի հայտնի դիվանագետ։
Ստեֆան Սիոհան, Le Temps


Հ.Գ. Պատահաբար նախագահ չեն դառնում: Ոչ միայն հետխորհդային տարածքում, ամբողջ աշխարհում քաղաքական տրենդ է քաղաքական էլիտաների մերժումը և նոր մարդկանց քաղաքական ասպարեզ մուտքը։ Ո՞վ էր 2016-ին կանխատեսում ԱՄՆ-ում միլիարդատեր Դոնալդ Թրամփի հաղթանակը: Ո՞վ էր կանխատեսում Ֆրանսիայում ամենաերիտասարդ թեկնածուի՝ Էմանուել Մակրոնի հաղթանակը։ Ո՞վ էր կանխատեսում Մեծ Բրիտանիայում բրեկզիտի հանրաքվեում ԵՄ-ի կազմից դուրս գալու որոշման ընդունումը և հիմա՝ 3 տարի հետո, բրեկզիտից հրաժարվելու գործընթացը։ Ո՞վ էր կանխատեսում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ սեփական կուսակցության նախագահությունից հրաժարվելն ու այլևս չառաջադրվելու որոշումը։ Ո՞վ էր կանխատեսում Իտալիայում կոմիկ Բեպո Գրիլոյի «5 աստղ» կուսակցության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում ու պոպուլիստների իշխանության գալը։ Աշխարհում անկասելի փոփոխություններ են լինում և Վլադիմիր Զելենսկու ընտրությունը ոչ միայն Պյոտր Պորոշենկոյին մերժելու արդյունք է, այլև այդ փոփոխությունների դրսևորում: Նա իրոք կարող է դառնալ Ուկրաինայի ամենաարդյունավետ նախագահը, բայց կարող է և ձախողվել՝ չկարողանալով ճգնաժամից դուրս բերել տնտեսությունն ու ավարտել պատերազմը։ Ամեն ինչ առջևում է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1959

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ