Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
03.05.2019 | 00:01

Խելամտորեն հոգատա՛ր եղիր քո հոտերի անասունների նկատմամբ, սրտացա՛վ եղիր քո երամակների համար, որովհետև մարդու ուժը, զորությունն ու իշխանությունը հավիտենական չեն, և դրանք չեն տրվում սերնդից սերունդ։ Խնամքո՛վ վարվիր դաշտի կանաչի հետ, որ խոտ հնձես, դալար խո՛տ հավաքիր, որ ոչխարներդ գեղմնաբեր լինեն, և դաշտերը լա՛վ պահիր, որ գառներ ունենաս։ Որդյա՛կ, սովորի՛ր ինձնից այս զորավոր պատգամները քո տան ապրուստի և քո բարեկամների ապրուստի համար։


Առակներ 27. 23-27

Դիտվել է՝ 1302

Մեկնաբանություններ