Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

Կանցլեր Մերկելը հրաժարական կտա Եվրախորհրդարանի ընտրություններից հետո՞

Կանցլեր Մերկելը հրաժարական կտա Եվրախորհրդարանի ընտրություններից հետո՞
03.05.2019 | 12:31

Կանցլեր Անգելա Մերկելի պաշտոնավարման ժամկետի մասին խոսակցությունները չեն դադարում։ ՔԴԿ նախագահ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը կուսակցության ղեկավարությանը հրավիրել է փակ խորհրդակցության Եվրախորհրդարանի ընտրություններից հետո՝ գրում է Սիմոն Շյուտցը Bild-ում։ Նույնիսկ եթե խոսքը առաջին հերթին լինելու է հարկային հավաքագրումների նոր ծրագրման մասին, պարզ է, որ քննարկվելու են նաև ընտրությունների արդյունքները, որ այսօր լավ ոչինչ չեն խոստանում: Չե՞ն հնչի Անգելա Մերկելի վաղաժամկետ հրաժարականի պահանջներ այդ դեպքում։ Եթե Մերկելն իրոք հրաժարական տա, իբրև իրավահաջորդ կարող է առաջարկվել Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի թեկնածությունը: Սակայն եթե նա մեծամասնություն չստանա Բունդեստագում, աշնանը նոր ընտրություններ կլինեն։ Մերկելը հերքել է ենթադրություններն իր հրաժարականի մասին։


Որքան կարևոր է Մերկելի ապագայի հարցը, վկայում են գերմանական թերթերը։ Frankfurter Allgemeine Zeitung-ը մարգարեացել է. «Պահը կարող է բարենպաստ լինել։ Եթե Մերկելն ու Կրամպ-Կարենբաուերը սպասեն, հարմար պահը կարող են կորցնել»։ Եթե ընտրություններում ՔԴԿ-ի արդյունքները սպասվածից վատ լինեն, կուսակցության ներսում նոր դեբատներ են սկսվելու այն մասին «դեռ որքան պետք է Անգելա Մերկելը մնա կանցլեր, կամ՝ համենյան դեպս՝ պետք չէ՞ փոխել կառավարության կազմը»՝ գտնում է Süddeutsche Zeitung-ը։ Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը ընդգծել է, որ ՔԴԿ-ի նիստում քննարկվելու է հարկային հավաքագրումների ծրագրման հարցը և բացասական է պատասխանել հարցին՝ նիստում նախապատրաստվելու՞ է Մերկելի փոխարինումը։


Իրո՞ք կարող է Անգելա Մերկելը վաղաժամկետ հրաժարական տալ և խախտել մինչև ժամկետի վերջը կանցլեր մնալու խոստումը։ Քաղաքագետ Վերներ Վայդենֆելդը դա համարում է սակավ հավանական։ Ընտրություններից հետո փակ խորհրդակցությունը նրա կարծիքով բացարձակապես նորմալ է։ Նրա տեսակետով՝ Կրամպ-Կարենբաուերի համար ռազմավարական առումով ավելի ճիշտ կլիներ սպասել մինչև 2021-ը։ «Մերկելը կարող է Կրամպ-Կարենբաուերին ներկայացնել իբրև համակառավարող ու այդպիսով առաջադրել նրա թեկնածությունը։ Մնացածը խիստ հուզումնալից է՝ առանց հասկանալու, թե ինչ հետևանքներ կլինեն»։ Ի՞նչ կլինի, եթե Եվրախորհրդարանի ընտրություններն իրոք աղետ դառնան ՔԴԿ-ի համար։ «Այդ դեպքում կբարձրացվի Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերի վաղաժամկետ հրաժարականի հարցը,-գտնում է քաղաքագետ Յուրգեն Ֆալտերը։- Մերկելը կատարում է իր պարտականությունները։ Վարկանիշի հարցումներում նա առաջինն է»։ Քաղաքագետի կարծիքով՝ ընտրությունների արդյունքները քրիստոնյա-դեմոկրատների համար դրամատիկ չեն լինի։ Այդ խմբի յուրաքանչյուր կուսակցություն տանուլ կտա եվրոպական մասշտաբով և դա ընդգծում է ՔԴԿ-ի կորուստների հարաբերականությունը։ Այդ պատճառով Եվրոպայում չի լինի պարտված։ Պարտված՝ Անգելա Մերկել անունով։
Սիմոն Շյուտց, Bild


Հ.Գ. Ինչու՞ են շտապում գերմանացիները: Համաեվրոպական ընտրությունները նույն խնդրի առաջ կարող են կանգնեցնել բոլոր պետությունների ղեկավարներին՝ առանց հրաժարական պարտադրելու։ Բայց Անգելա Մերկելի հրաժարականը կազդի ոչ միայն Գերմանիայի, այլև՝ ԵՄ-ի ճակատագրի վրա։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2631

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ