Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Արթուր Աղաջանյան. Սանասարյանի գործը մեզ համար սովորական շարքային, կոռուպցիոն բնույթի քրեական գործ է

Արթուր Աղաջանյան. Սանասարյանի գործը մեզ համար սովորական շարքային, կոռուպցիոն բնույթի քրեական գործ է
04.05.2019 | 19:27

Հանրային հեռուստաընկերությանը հարցազրույցում ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ Արթուր Աղաջանյանը պնդել է, որ ՊՎԾ պետ (լիազորությունները դադարեցված) Դավիթ Սանասարյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը հիմնավոր է։ «Եթե առաջադրված մեղադրանքը փաստող ապացույցների բավարար համակցություն չլիներ, պարոն Սանասարյանին մենք չէինք կարող մեղադրանք առաջադրել։ Այսինքն՝ այդ ապացույցների համակցությունն է հենց հիմք տալիս և պարոն Սանասարյանին, և մյուս երեք մեղադրյալներին մեղադրանք առաջադրելու համար», -հայտարարել է Աղաջանյանը։


Նա տեղեկացրել է, որ նախաքննությունը շարունակվում է, բազմաթիվ վարկածներ են ստուգվում, իրականացվում են տարբեր քննչական գործողություններ։ Ավելին, Սանասարյանի փաստաբանի միջնորդությունը բավարարվել է և նրանց կողմից հրավիրված վկաները պետք է հարցաքննվեն։ «Խնդիրը գտնվում է բացառապես իրավական դաշտում, բայց երևում է, որ այդ մարդիկ մեզ հետ չեն ցանկանում շփվել այդ դաշտում՝ անընդհատ ես տեսնում եմ շահարկումներ, ինչ-որ հայտարարություններ, ասուլիսներ։ Մեզ համար դա սովորական շարքային, կոռուպցիոն բնույթի քրեական գործ է, որը քննվում է օրենքով սահմանված կարգով։ Քննիչները իրականացում են իրենց սովորական, ամենօրյա քննչական գործողությունները և որևէ կերպ այդ գործողությունները, նախաքննությունը դարձնել չգիտեմ՝ ինչ խնդիր, ես պարզապես չեմ հասկանում», -նշել է ԱԱԾ պաշտոնյան։


Դիտարկմանը, թե ամեն օր չէ, որ բարձրաստճան պաշտոնյայի նկատմամբ նման բնույթի քրեական գործ է հարուցվում, ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետը արձագանքեց զարմանքով. «Ինչո՞ւ, 2018-ի մայիսից սկսած մենք բազմթաիվ նման բնույթի գործեր ենք ունենեցել»։ Երբ մեկնաբանը նկատեց, որ դրանք ժառանգություն են եղել նախկին իշխանություններից, Աղաջանյանը պատասխանեց, որ որևէ տարբերություն չկա ու հավելեց. «Կոռուպցիոն գործով մենք փոխնախարար բացահայտեցինք ու կալանավորեցինք»։ Ըստ Աղաջանյանի, Դավիթ Սանասարյանը և նրա պաշտպանը իրավական դաշտում ասելիք չունեն ու տեսնելով, որ խնդիրներ ունեն իրավական դաշտում, սկսում են ճնշում գործադրել քննչական մարմնի վրա՝ վիրավորելով, վարկաբեկելով «իրենց երկրի ԱԱԾ-ին»։ «Ցանկացած մարդ՝ քաղաքական գործիչ, պաշտոնատար անձ, մեզ համար որևէ էական նշանակություն չունի, մեր քննիչները զբաղվում են իրենց գործով», -հավելել է Արթուր Աղաջանյանը։


Նա անլուրջ է համարել հայտարարությունները, թե այս քրեական գործի շրջանակներում իրականացվում է քաղաքական հետապնդում։ «Անլուրջ են նման հայտարարությունները։ Քաղաքական հետապնդում ասելով պետք է հասկանալ այնպիսի պայմաններ, որոնք այլ անձանց պայմաններում չեն իրականացվում։ Այսինքն՝ խտրական մոտեցում պետք է արձանագրվի, որ քաղաքական հետապնդման մասին խոսքը գնա։ Օրինակ՝ այդ մեղադրանքով՝ պաշտոնական դիրքի չարաշահում, եթե մենք կալանավորեինք պարոն Սանասարյանին, այդտեղ հնարավոր էր ասել, որ նույն մեղադրանքով այլ անձանց չեք կալանավորել, իսկ Սանասարյանին կալանավորել եք, ինչո՞ւ։ Այ սա կլիներ խտրական մոտեցում։ Բայց պարոն Սանասարյանին վերաերվել ենք օրենքի տառին համապատասխան», ընդգծել է Արթուր Աղաջանյանը։ Սանասարյանի ու նրա պաշտպանությունն իրականացնողների տարբեր հայտարարությունները ԱԱԾ պաշտոնյային հիմք են տվել եզրակացնել, որ նրանք այդպիսով փորձ են անում խուսափել քրեական պատասխանատվությունից։

Դիտվել է՝ 1862

Մեկնաբանություններ