«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Այդպես էլ Սերժ Սարգսյանին չեն մոռանում

Այդպես էլ Սերժ Սարգսյանին չեն մոռանում
08.05.2019 | 23:53

Հեղափոխական իշխանությունների համար Հայաստանի պատմությունը թվագրվում է 2018-ից, երբ իրենք իշխանության եկան։ Իսկ այն ամենը, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ կամ մերժելի է, կամ առնվազն անկարևոր։ Այսօր անկախ Հայաստանի ամենալուսավոր էջերից մեկի՝ Շուշի ազատագրման օրն է, սակայն ոչ ԱԺ ղեկավարն է շնորհավորել, ոչ էլ շուրջ հինգ ժամ ասուլիս տվող Փաշինյանը։ Վերջինս ողջ ասուլիսի ընթացքում մեկ անգամ չհիշեց Եռատոնը, փոխարենն ասուլիսի գրեթե կեսը նվիրված էր նախկին իշխանություններին՝ ՀՀԿ-ին։ Մեկ Փաշինյանը ՀՀԿ-ն էր կասեցնում, մեկ Սերժ Սարգսյանի հետ էր հեռակա վիճում։ Հետո հիշում, թե նախկինների տղաները, փեսաները, ընտանիքի անդամները միլիոնատերեր են ու փաստում, որ հնարավոր չէ աշխատավարձով, այն է՝ արդար վաստակով, հասնել այդ միլիոններին։ Փաշինյանը կրկին մոռանում է, որ ինքը նախկին ընդդիմադիրը չէ, որ առանց փաստերի հայտարարություններ անի։ Սա նույն «օպերայից» է, ինչ Սաշիկի «փայ» մտնելու հայտարարությունները։ Մինչև համապատասխան ապացույցները չլինեն վարչապետի ձեռքի տակ, նա չի կարող մերկապարանոց հայտարարություններ անել։ Դեռ մինչ հիմա Սաշիկի «փայ» մտնելուց ոչ մի լուր չկա։ Ինչո՞վ է շարքային քաղաքացու և վարչապետի խոսքի կշիռը տարբերվելու։ Վարչապետն ասածը փաստերով պիտի ապացուցի։

Հատուկ դիդակտիկ նյութ է Փաշինյանի այն մեկնաբանությունները, որոնք վերաբերվում էին կադրային քաղաքականությանը, Արցախի իշխանությունների հանդեպ ընդգծված վատ վերաբերմունքը, սահմանին լարվածության մեծացման մասին պարզունակ բացատրությունները։


Այդ ամենին դեռ կանդրադառնանք, պարզապես մի դիտարկում. 100 փաստ ներկայացնելուց ամենակարևոր «նվաճումը». հանրապետությունում առկա շուրջ 350 ԱԳԼՃԿ-ում իրականացվում են զուգարանների վերանորոգման աշխատանքներ, որոնց մի մասում աշխատանքներն ավարտված են։ Ափսոս, փաստեր հավաքագրողները Փաշինյանին չեն ներկայացրել տվյալ, թե մեկ տարվա ընթացքում քանի ՀՀ քաղաքացի է լոգարան նորոգել, նոր զուգարանակոնք տեղադրել։ Այ, սա ցնցող ձեռքբերում կլիներ, թե չէ ԱԳԼՃԿ կամ ամուսնությունների թվի ավելացում, ամուսնալուծությունների թվի նվազում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ