Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում

Նիկոլ Փաշինյան. Ես եմ ասել, որ Սանասարյանի գործը քննվի ԱԱԾ-ում
09.05.2019 | 00:20

ԱԱԾ տնօրենը ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի գործով դեռ սկզբից երկու-երեք անգամ գնացել է Նիկոլ Փաշինյանի մոտ՝ ասելով, թե առաջարկում է, որ գործը փոխանցվի ՀՔԾ-ին՝ ասուլիսում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


«Ըստ ամենայնի, ԱԱԾ-ում նեղվում են այն կասկածներից, որ գործը կարող է օբյեկտիվ քննվել։ Ես ասել եմ, որ դեմ եմ այդ որոշմանը, որովհետև կստացվի, որ մենք կառավարության ներսում ի վիճակի չենք քննել մեր վերաբերյալ քննվող գործերը։ Այսինքն, մենք չունենք բավարար քաղաքական կամք, որպեսզի մեր վերաբերյալ գործերը քննարկենք, և տալիս ենք ուրիշին, և ուրիշն է, որ պետք է մեզ հետ կապված գործերը քննի։ Այս խոսակցություններն անընդհատ տեղի են ունեցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։ Բայց եթե, շարունակեց խոսքը վարչապետը, օբյեկտիվության համար գործը պետք է գնա ՀՔԾ, ինքը բացարձակ ոչ մի խնդիր չի տեսնում՝ բացառելով, որ իր կառավարության օրոք այդ գործն օբյեկտիվ չքննվի։
«Ցավալի արձանագրումներ եմ անում, հեղափոխությունն ինչի համար է եղել, որ մենք մեր ընկերների և ոչ ընկերների նկատմամբ տարբեր վերաբերմունք ունենա՞նք։ Էդ որ ասում են՝ ես հավատում եմ, Դավիթ Սանասարյանն իմ ընկերն է... Դավիթ Սանասարյանն իմ ընկերն էլ է. ու ի՞նչ։ Հայաստանի Հանրապետությունում չի կարող լինել ընկերապետություն, ինչպես չի կարող լինել տարբեր այլ պետություններ։ Ուղղակի չի կարող լինել։ Դավիթ Սանասարյանի գործի վերաբերյալ իմ ինֆորմացիայի աղբյուրը միայն ԱԱԾ-ն չէ, նաև մեր թիմի անդամներն են, այդ թվում՝ Սանասարյանը», - հայտարարեց վարչապետը։ Փաշինյանի խոսքով՝ ահավոր խիստ պատժի կենթարկվեն այն մարդիկ, ովքեր քննությունն օբյեկտիվ չիրականացնեն։

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ