Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետը՝ սահմանում իրավիճակի մասին

Վարչապետը՝ սահմանում իրավիճակի մասին
09.05.2019 | 00:21

Ադրբեջանը վերջին 25 տարում ինտենսիվ պատրաստվում է պատերազմի, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք կրակոցներ ենք ունենում անենօրյա ռեժիմով, էական չէ՝ շատ թե քիչ, նշանակում է՝ մենք պատերազմական կամ կիսապատերազմական վիճակի մեջ ենք», - ասաց նա: Վարչապետն ասաց, որ, ընդհանուր առմամբ, վերջին շրջանում դեպքերի որոշակի լարում է նկատվում: «Բայց ես ուզում եմ ասել, որ կայունությունը ու հանդարտությունը, որ կար, պահպանվում է», - ասաց վարչապետը:


Նա ասաց, որ ինքն Ադրբեջանի նախագահի հետ կապի մեջ է, փոխադարձ մեղադրանքներ են հնչում ու այս շրջանում փորձում են հասկանալ, թե ինչ է կատարվում: «Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի այս իրավիճակը հասկանալ, թե ինչ է կատարվում ու ինչու է կատարվում, ես մեր վիրավոր զինվորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում», - նշեց նա:

Դիտվել է՝ 1393

Մեկնաբանություններ