Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱԺ-ն ընդունեց կառավարությունը բացասական եզրակացությունը ստացած օրինագիծը

ԱԺ-ն ընդունեց կառավարությունը բացասական եզրակացությունը ստացած օրինագիծը
10.05.2019 | 12:11

ԱԺ-ն այսօրվա նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրեց արդեն իսկ քննարկված օրենքի նախագծերը։ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 92 կողմ քվեարկությամբ։ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 101 կողմ, 0 դեմ և 1 քվեարկությամբ։


ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի և Վահե Էնֆիաջյանի «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց 67 կողմ 10 դեմ և 21 ձեռնպահ քվեարկությամբ։ Նախագծով առաջարկվում է ապրիլի 16-ը տոնացույցում նշել որպես Հայ կինոյի օր։ Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն էր տվել։


ԱԺ-ն միաձայն ընդունեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ՙՄի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի համաներման մասին» և «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերը։

Դիտվել է՝ 1649

Մեկնաբանություններ