«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Արթուր Դավթյանը՝ հանցագործությունների աճի հետ կապված դատախազության քայլերի մասին

Արթուր Դավթյանը՝ հանցագործությունների աճի հետ կապված դատախազության քայլերի մասին
10.05.2019 | 12:15

«ՀՀ դատախազության 2018-ի գործունեության մասին» հաղորդման քննարկմանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հարցրեց, թե հաշվի առնելով, որ տասնյակ տոկոսներով աճել են հանցագործությունների հետ կապված դատախազության գործողությունները, տեղի՞ն է ենթադրել, որ նախկինում կաշկանդված են եղել՝ որոշակի ոլորտներում գործողություններ կատարելու։ Արթուր Դավթյանը կաշկանդված լինելու մասին հարցին պատասխանեց․«Անկեղծորեն պատասխանում եմ՝ որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել։ Բայց հիմա տրամաբանական հարց է առաջանում՝ 10, 15, երբեմն բազմապատիկներով ցուցանիշների աճը ինչո՞վ է բացատրվում․ դա պարզ երկու պատճառ ունի, առաջինը՝ մեր քաղաքացիների ընդգծված նախաձեռնողականություններն են եղել, 3,6 անգամ ավելացել են քաղաքացիների հաղորդումները՝ հատկապես կոռուպցիոն բնույթի հաղորդումների հետ կապված»։ Դատախազը երկրորդ պատճառ համարեց, որ գործադիր իշխանության մարմինները ևս աչքի են ընկել ընդգծված նախաձեռնությամբ։ «Դատախազության տիրույթից 2018-ին պետությանը պատճառված 84 մլրդ դրամ վնասից 32 մլրդը դատախազության գործառույթներում հարուցված քրեական գործերի արդյունքում են, և դրանց ճնշող մեծամասնությունը գործադիրի նախաձեռնությամբ ներքին ստուգողական հայտնաբերված խախտումներն են, որոնք դատախազություն են ուղարկվել, և քրեական գործեր են հարուցվել»,-շեշտեց նա։ Պատգամավորը հարցրեց, թե ՀՀ-ից դուրս տարված ակտիվների վերադարձման հարցում ի՞նչ քայլեր են կատարվում։ Դատախազն ասաց, որ կա արդյունք։ «Միջազգային համագործակցության արդյունքում պարզել ենք դրսում գտնվող մեր քրեական գործի տվյալներով հանցագործության պատճառած վնասը, և այս պահին արդյունքն այն է, որ հնարավորություն ենք ունեցել արգելադրել դրա տնօրինումը»,-ասաց նա։

Դիտվել է՝ 1036

Մեկնաբանություններ