Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ջոն Քերին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին

Ջոն Քերին պատասխանել է Թրամփի մեղադրանքներին
10.05.2019 | 21:08

ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերին արձագանքել է նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին: Նախագահը նրան սպառնացել էր բանտարկությամբ՝ Թեհրանի հետ բանակցությունների համար, հաղորդում է CNN-ը: Քերին Թրամփին խորհուրդ է տվել կենտրոնանալ արտաքին քաղաքականության խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե հարձակվել քաղաքականության մեջ իր նախորդների վրա:


«Այն ամենն, ինչ ասել է նախագահ Թրամփը, ուղղակի ճիշտ չէ: Նա սխալվում է փաստերի, օրենքների հարցում, և, ցավոք, ԱՄՆ անվտանգությունն ապահովելու համար դիվանագիտության օգտագործման հարցում»,- հայտարարել է նա: Քերին հիշեցրել է, որ հենց ինքն է օգնել բանակցել միջուկային համաձայնագրի շուրջ և այդպիսով «լուծել հին խնդիրը»: Թրամփը Քերիին մեղադրել է Լոգանի օրենքը խախտելու մեջ, որն ԱՄՆ քաղաքացիներին արգելում է դիվանագիտություն վարել երկրի կառավարության անունից:

Դիտվել է՝ 820

Մեկնաբանություններ