«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին

Միքայել և Կարեն Վարդանյանների նվերը Երևանին
10.05.2019 | 21:10

Այսօր տեղի ունեցավ Երևանի 2800-ամյակի այգու բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, բարերարներ Միքայել և Կարեն Վարդանյանները, բազմաթիվ հյուրեր: Այգին կառուցվել է «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական միջոցներով և ջանքերով: Այգին Վարդանյանների ընտանիքի նվերն է մայրաքաղաքին՝ հիմնադրման 2800-ամյակի կապակցությամբ:


Այգում տնկվել է 70 տեսակի 250 ծառ, տեղադրվել են 2800 շիթ ունեցող շատրվաններ, բրոնզաձույլ 7 արձաններ, 7 տեսակի գրանիտե քարերով կառուցվել է հին հայկական գորգերի զարդանախշերով 5420 քմ սալահատակ: Այգու կենտրոնական հատվածում տեղադրվել է վարդագույն կվարցիտից պատրաստված Երևանի քարտեզը՝ շրջապատված շատրվաններով: Ստեղծվել է նաև Երևանի քարտեզի տեսքով փորագիր հրապարակ` վերասլաց 45 ջրաշիթերով: Այգու կառուցման համար ծախսվել է 5.300.000 ԱՄՆ դոլար: «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամը 2019-ից 99 տարիների ընթացքում իր միջոցների հաշվին հոգալու է նաև այգու խնամքի ու պահպանության ծախսերը:

Դիտվել է՝ 2226

Մեկնաբանություններ