Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քիմի և Քանիեի չորրորդ երեխան

Քիմի և Քանիեի չորրորդ երեխան
11.05.2019 | 13:35

Ամերիկյան ռեալիթի շոուի հայ աստղ Քիմ Քարդաշյանի և ռեփեր Քայնե Ուեսթի ընտանիքում լույս աշխարհ է եկել 4-րդ երեխան: Քիմ Քարդաշյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է. «Նա Չիկագոյի երկվորյակն է: Վստահ եմ, որ նա դեռ շատ կփոխվի, բայց հիմա շատ է նման նրան»,- գրել է Քիմը: Փոքրիկը լույս աշխարհ է եկել փոխնակ մոր օգնությամբ: Քիմի և Քանյեի ընտանիքում նորածինը երկրորդ տղան է, նա չորրորդ երեխան է՝ 5-ամյա Նորթից, 3-ամյա Սենթից և 15 ամսական Չիկագոյից հետո:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ