Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անջրպետը խորացնում են

Անջրպետը խորացնում են
14.05.2019 | 00:49

ՈՒ մինչ Նիկոլ Փաշինյանն այս անգամ էլ հեղափոխությամբ սպառնում է Արցախին, այնտեղ նրա ասածներին վաղուց են թերահավատությամբ մոտենում։ Վիտալի Բալասանյան-Վլադիմիր Կարապետյան, նույնն է, թե Փաշինյան-Բալասանյան հակադրությունն իրականում ընդամենը մի փոքր կտորն է այն ներքին խնդիրների, որ ստեղծվել են Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև։ Արցախցի մեր զրուցակցի պնդմամբ, հայկական երկրորդ պետության էլիտան լուրջ անհանգստություններ ունի ոչ միայն հիմնախնդրի առնչությամբ, այլև Հայաստանի և Արցախի միջև նոր անջրպետի ստեղծմամբ։ Մեր զրուցակցի պնդմամբ` Արցախում բոլորն են հասկանում, որ սա Հայաստանի իշխանական բուրգի վերնահարկում բազմած մի քանի մարդու ապաշնորհ քաղաքականության հետևանք է, որը, սակայն, վտանգավոր թափ է հավաքում։


Արցախում, սակայն, ամենից շատ կարևորում են հիմնախնդրի շուրջ բանակցությունների խելամիտ ընթացքը և պատրաստ են Փաշինյանի անհավասարակշիռ հայտարարությունները մի կողմ թողնելու, միայն թե սահմանում վտանգը չմեծանա, թեև այս առումով էլ մեծ չեն սպասելիքները։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3927

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ