Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նավթի համաշխարհային գները նվազել են

Նավթի համաշխարհային գները նվազել են
14.05.2019 | 13:56

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում ուրբաթ նավթի համաշխարհային գները նվազել են: Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,91 դոլարով՝ մինչև 69.95 դոլար՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.62 դոլարով՝ մինչև 61.04 դոլար մեկ բարելի դիմաց։

Դիտվել է՝ 285

Մեկնաբանություններ