Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նոր բևեռներ՝ իշխանության ներսում

Նոր բևեռներ՝ իշխանության ներսում
14.05.2019 | 13:56

«Փաստը» թգրում է, որ իշխանության ներսում ուշագրավ զարգացումներ են ընթանում: Քանիցս բարձրաձայնվել է, որ ներիշխանական մի քանի թև կա, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե կկտրի այդ թևերը: Իշխանության ներսում նորանոր հակադիր բևեռներ են ձևավորվում: Իրենց դիրքերն են հաստատում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Այս երկու գործիչների ջրերը նույն առվով չեն գնացել դեռևս մինչև իշխանության գալը, դրա վկայությունն էր նաև հեռուստաբանավեճը, որից հատվածներ հրապարակվեցին այս օրերին։

Դիտվել է՝ 346

Մեկնաբանություններ