Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Արամ Ա-ն այսօր հանդիպում կունենա Բաշար Ասադի հետ

Արամ Ա-ն այսօր հանդիպում կունենա Բաշար Ասադի հետ
14.05.2019 | 13:59

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով մեկնել է Դամասկոս:
Նրան դիմավորել են Բերիո հայոց թեմի առաջնորդը, Ազգային Կենտրոնական վարչության, «Ա, Ահարոնյան» կենտրոնի ներկայացուցիչները, Սիրիայի խորհրդարանի պատգամավորներ Նորա Արիսյանն ու Ժիրայր Ռեիսյանը:


Հալեպում լույս տեսնող «Գանձասար» շաբաթաթերթը գրում է, որ Արամ Ա կաթողիկոսին դիմավորեն են նաև Դամասկոսի հայ համայնքի ներկայացուցիչները:
Այսօր վեհափառը հանդիպում կունենա Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Դիտվել է՝ 319

Մեկնաբանություններ