«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է, այլև գներն են բարձրացում

Խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է, այլև գներն են բարձրացում
14.05.2019 | 14:07

«Ժողովուրդը» գրում է﮳ «Հայաստանի դեղատներում մեծ պահանջարկ ունեցող և մարդկանց առողջության համար խիստ անհրաժեշտ դեղերի ոչ միայն դեֆիցիտ է պարբերաբար առաջանում, այլև գների բարձրացում: «ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները այս անգամ դժգոհել են «Ամբենե» դեղամիջոցի և «Դոլգիտ» քսուքի դեֆիցիտից և բարձր գնից: Պարզվում է «Ամբենե» դեղամիջոցը հանրապետության դեղատներից պարբերաբար և երկարատև բացակայում է: Դեղամիջոցները նախատեսված են ողնաշարային հիվանդությունների բուժման համար: «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացիները հայտնեցին, որ նախորդ տարի «Ամբենե» դեղամիջոցի մեկ ամպուլան վաճառվել է 1500 դրամով, իսկ վերջերս քաղաքացիները գնել են 3000 դրամով: «Դոլգիտ» քսուքը նախորդ տարի ձեռք են բերել 4500 դրամով, մոտ օրերս՝ 8000 դրամով»:

Դիտվել է՝ 780

Մեկնաբանություններ