Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հանդիպման տեղեկությունը

Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հանդիպման տեղեկությունը
14.05.2019 | 14:08

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա, նախապատրաստական որևէ աշխատանք դեռևս չի իրականացվում՝ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից հանդիպման նախաձեռնություն չի եղել:


Reuters-ը հայտնել էր, որ Ճապոնիայում G-20 գագաթաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահը հաստատել էր լուրը։

Դիտվել է՝ 313

Մեկնաբանություններ