ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Պուտինն ու Էրդողանը հեռախոսել են

Պուտինն ու Էրդողանը հեռախոսել են
14.05.2019 | 14:08

Թուրքական կողմի նախաձեռնությամբ՝ ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեբ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը:

«Շարունակվում է կարծիքների փոխանակումը Սիրիայում ճգնաժամային իրավիճակի հիմնական ասպեկտների վերաբերյալ՝ կենտրոնանալով Իդլիբի իրավիճակի վրա՝ արմատական զինված խմբերի կողմից ավելացող խախտումների պատճառով: Ընգծվել է Ռուսաստանի և Թուրքիայի կողմից ջանքերի գործադրման կարևորությունը, այդ թվում՝ ռազմական գերատեսչությունների՝ սիրիական հակամարտության կարգավորման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախագահները քննարկել են երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր, որոշ միջազգային խնդիրներ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ինտենսիվ շփումների շարունակականության մասին:

Դիտվել է՝ 470

Մեկնաբանություններ