Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Թրամփը կրկին սպառնացել է Իրանին

Թրամփը կրկին սպառնացել է Իրանին
14.05.2019 | 14:09

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Իրանին զերծ մնալ չմտածված քայլերից, հակառակ դեպքում մեծ խնդիրներ կունենա: «Եթե ինչ-որ անմիտ քայլեր արվեն և որևէ բան տեղի ունենա, Իրանը մեծ խնդիրների առջև կկանգնի: Կարող եմ ասել, որ նրանք երջանիկ չեն լինի... նրանք գիտեն՝ ինչ է դա նշանակում»,- Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Դիտվել է՝ 363

Մեկնաբանություններ