Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի ձեռքով

Դավիթ Սանասարյանի դեմ ողջ փաթեթը ԱԱԾ-ին է հասել Հայկ Սարգսյանի ձեռքով
14.05.2019 | 14:15

Իշխանական շրջանակներում ակտիվորեն շրջանառվող խոսակցությունների համաձայն, ժամանակավորապես լիազորությունները դադարեցված Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի դեմ ողջ ինֆորմացիոն փաթեթը ԱԱԾ-ին է հասել սրան-նրան «յուղոտ» պաշտոններ շռայլելու գործում մեծ վարպետ Զարեհ Սարգսյանի պատգամավոր որդու՝ Հայկ Սարգսյանի թեթեւ ձեռքով:


Դավիթ Սանասարյանը կամաց-կամաց դուրս էր եկել հենց Զարեհ Սարգսյանի՝ ժամանակին կատարած «ոչ մաքուր» անցյալի հետքերի վրա: Այդ մասին տեղեկացվել է Հայկ Սարգսյանը եւ որոշել է հորը «փրկելու» համար «փուռը տալ Դավիթ Սանասարյանին»:

Դիտվել է՝ 382

Մեկնաբանություններ