«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը

Հեմոդիալիզի գնումների հայտնի քրեական գործում շրջանառվում է նաեւ Սամվել Ալեքսանյանի անունը
14.05.2019 | 14:16

«168 ժամը» գրում է. «Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հեմոդիալիզի գնումների հայտնի գործընթացում, պարզվում է, շրջանառվում է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի անունը:


Այն երկու ՍՊԸ-ներից մեկը, որոնց նկատմամբ ապրիլի 26-ին ՀՀ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել, 168.am-ին հասած հավաստի տեղեկություներով՝ Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունն է: Այս երկու ընկերությունների նկատմամբ քրեական գործի հարուցման համար հիմք են հանդիսացել արհեստականորեն համապատասխանեցված տեխբնութագրերով ստվերային գործարքները գնումների գործընթացում: Արդյունքում՝ հեմոդիալիզի սարքավորումների ձեռքբերման մրցույթներն իրականացվել են 3 բժշկական հաստատությունների իրական կարիքներին չհամապատասխանող տեխնիկական բնութագրերով: 168.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեռեւս մարտին ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանը կանխազգալով դեպքերի զարգացող սցենարը՝ իր աշխատակազմին հրահանգել էր՝ արագ ավարտել հեմոդիալիզի սարքավորումների հետ կապված մութ պատմությունների ուսումնասիրությունները: Մարտի սկզբին նա ամբողջական փաթեթով հանդերձ եղել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ:
Նկատելով, որ համապատասխան ցուցումներ չկան, ՊՎԾ բացահայտումները կառավարության ղեկավարի կողմից անարձագանք էին մնացել, հաջորդ քայլին Դավիթ Սանասարյանը դիմել էր նաեւ ՀՀ գլխավոր դատախազին: Նույն թղթապանակը՝ հեմոդիալիզի բժշկական սարքավորումների ներկրման եւ պետության հետ մութ գործարքների բացահայտումներով հանդերձ, իր ինքնապաշտպանության համար նա հանձնել էր ՀՀ գլխավոր դատախազություն:


Այդ ընթացքում ԱԱԾ կողմից ՊՎԾ պաշտոնյաների նկատմամբ հայտնի քրեական գործում կտրուկ շրջադարձ եղավ, եւ, ինչպես տեղեկացրել էինք, սլաքներն ուղղվեցին այլ պաշտոնատար անձանց ուղղությամբ: Շատ չանցած՝ ազատ արձակվեցին ՊՎԾ երկու աշխատակիցները՝ Գոռ Խաչատրյանը եւ Սամվել Ադյանը, Սամվել Ադյանի հետ փոխկապակցված կալանավոր, «Զորաշեն» ՍՊԸ-ի հաշվապահ Տարոն Ավետիսյանը: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվեց երկրից չհեռանալու ստորագրություններով: Գլխավոր դատախազությունը, իհարկե, պատճառաբանեց, թե՝ «որոշումն ընդունվել է այս անձանց կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու եւ քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով», սակայն, երբ այս դեպքերին զուգընթաց պրոցեսներ զարգացան, հանկարծ քրեական գործում ներգրավվեց նաեւ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը՝ մեղադրյալի կարգավիճակով, պարզ դարձավ, որ այս թեման ենթաշերտեր ունի:


Չեն դադարում խոսակցությունները, որ հնչեղություն ստացած քրեական գործի նյութերում արծարծվում է նաեւ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի անունը: 600 մլն դրամի հասնող գործարքի մասին, որում ակնհայտ իրավական խախտումներով նախապատվություն է տրվել «F…» ընկերության կոնկրետ մոդելի ապրանքին, վարկած կա, որ տեղյակ է եղել նաեւ նախարար Արսեն Թորոսյանը»:

Դիտվել է՝ 366

Մեկնաբանություններ