Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները հունիսի վերջին

Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահի ընտրությունները հունիսի վերջին
14.05.2019 | 21:53

Հունիսի վերջին Պոլսո Հայոց պատրիարքարանում տեղապահի ընտրություններ կանցկացվեն: Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նախօրեին այցելել է Պատրիարքարան և հանդիպել պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ու Կրոնական ժողովի անդամների հետ: Հանդիպմանը ներկա է եղել Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն: «Ակօս»-ի փոխանցմամբ՝ նախարար Սոյլուն ընդգծել է, որ եկեղեցական կանոնադրության համաձայն նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է իրականացվի տեղապահի միջոցով, հետևաբար՝ անհրաժեշտ է տեղապահի ընտրություններ անցկացնել: Նա նշել է, որ նախագահ Ռեջեփ Էրդողանը ևս այս կարծիքին է: Արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ավելի վաղ դեմ էր արտահայտվել տեղապահ ընտրելուն, ժողովի ժամանակ ընդունել է այս տարբերակը:

Տեղապահական ընտրությունները կանցկացվեն հունիսի 24-ին կամ հաջորդող օրերին:
Ապրիլի 29-ին Պոլսո Հայոց պատրիարքարանում Կրոնական ժողովի անդամները փակ գաղտնի քվեարկությամբ որոշում էին կայացրել նոր Պատրիարքի ընտրության գնալ պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի ղեկավարությամբ: Որոշումը դժգոհություն էր առաջացրել պոլսահայ համայնքում, եկեղեցական ավանդույթների համաձայն՝ նոր պատրիարքի ընտրության գործընթացը պետք է գլխավորի պատրիարքական տեղապահը, իսկ Պատրիարք Մեսրոպ Մութաֆյանի վախճանով արքեպիսկոպոս Աթեշյանի փոխանորդությունը այլևս վավեր չի համարվում:

Դիտվել է՝ 290

Մեկնաբանություններ