Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը

Ադրբեջանը հրաժարվել է ստորագրել Արևելյան գործընկերության 10-ամյակի հավաքի հռչակագիրը
14.05.2019 | 21:54

Բրյուսելում Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը երեկ շեղվել է նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ 6 երկրների ԱԳ նախարարներին չի հաջողվել միասնական փաստաթուղթ ընդունել․ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը, քանի որ տեքստում հիշատակում չի եղել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին:
Նախորդ տարիներին ընդունված փաստաթղթերում այդ դրույթը հիշատակվել է, սակայն այս անգամ եվրոպացիները մերժել են Բաքվի պահանջն ու փաստաթուղթը թողել այնպես, ինչպես իրենք էին նախատեսել: ԱԼԳ-ի 10 տարվա պատմության մեջ առաջին անգամ ամփոփիչ հայտարարությունը ընդունվել է ոչ թե հավաքի բոլոր մասնակիցների, այլ՝ միայն ԵՄ ԱԳ նախարար Ֆեդերիկա Մոգերինիի անունից:


Ադրբեջանի ԱԳ նախարարն այսօր հաստատել է, որ Բրյուսելի ձևակերպումներն անընդունելի են եղել Բաքվի համար: Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովում, պատասխանելով հարցին, թե ինչու է հրաժարվել ստորագրումից, Էլմար Մամեդյարովն ասել է՝ հարցը պետք է ուղղել ոչ թե իրեն, այլ՝ ԵՄ նախագահող երկրի՝ Ռումինիայի ներկայացուցիչներին: «Մեզ՝ Ադրբեջանի պատվիրակությանն այդ փաստաթուղթը չէր բավարարում, քանի որ չէր ներառում այն սկզբունքները, որոնք ամրագրված են Հելսինկյան եզրափակիչ ակտում և ՄԱԿ-ի կանոնադրության մեջ: Այդ իսկ պատճառով որոշում կայացվեց, որ հռչակագիրը կտարածվի միայն ԵՄ արտաքին քաղաքականության գծով բարձրագույն հանձնակատարի անունից՝ առանց հղում անելու հավաքի մասնակիցներին», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը:


Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ծավալուն հոդված է հրապարակել EUobserver պարբերականում` ընդգծելով՝ Երևանը բազմաթիվ ձեռքբերումներ ունի Եվրամիության հետ այս գործընկերային ծրագրից և շարունակելու է խորացնել հարաբերություններն ու կապերը եվրոպական ընտանիքի հետ: Նա ընդգծել է, որ Երևանը ավելի մեծ աջակցություն է ակնկալում Բրյուսելից Հարավային Կովկասում խաղաղություն ու անվտանգություն հաստատելու հարցում: «Օրինակ՝ տևական աջակցությունը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման կենսական իրավունքին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության խաղաղ կարգավորման համար, քննություն է, թե որքանով են մեր դաշնակիցները հետևողական մեր տարածաշրջանում իրական խաղաղությանը աջակցելու և մեր ժողովուրդների՝ անվտանգության վերաբերյալ մտահոգությունները փարատելու հարցում», - գրել է Մնացականյանը՝ ընդգծելով, որ այս սկզբունքներն ու դիրքորոշումներն ամրագրված են Հայաստանի և Եվրամիության միջև 2017-ին ստորագրված համաձայնագրում:

Դիտվել է՝ 501

Մեկնաբանություններ