Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սպիտակ տանը քննարկում են Մերձավոր Արևելք 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը

Սպիտակ տանը քննարկում են Մերձավոր Արևելք 120 հազար զինվորական ուղարկելու հնարավորությունը
14.05.2019 | 21:55

«Նյու Յորք Թայմզ»-ի տեղեկություններով՝ ԱՄՆ ՊՆ նախարարի պաշտոնակատար Պատրիկ Շենահանն Իրանին սահմանակից մի շարք պետություններում 120 000 զինծառայողներ տեղակայելու նախագիծը Սպիտակ տան ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլտոնին և նրա աշխատակազմին ներկայացրել է անցած հինգշաբթի: Պենտագոնի ղեկավարն առաջարկել է հավելյալ զորամիավորումներ ուղարկել Մերձավոր Արևելք, եթե Իրանը հարձակման դիմի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումների դեմ, կամ էլ վերսկսի միջուկային ծրագրի իրագործումը: «Շենահանի նախագծով Իրանի դեմ ցամաքային որևէ գործողություն չի նախատեսվում, դրա համար անհամեմատ ավելի մեծ ուժեր են անհրաժեշտ», -Սպիտակ տան աղբյուրները վկայակոչելով՝ գրում է «Նյու Յորք Թայմզ»-ը` հավելելով, որ հստակ չէ նախագահ Թրամփին տեղյակ են պահել Պենտագոնում կազմված այս ծրագրի մանրամասներին, թե՞՝ ոչ:


Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Սպիտակ տանը հանդիպման ժամանակ, Թրամփը հերթական զգուշացումն ուղղեց Իրանի իշխանություններին` շրջանցելով ռազմական լուծման հնարավորությունը: «Մենք կհետևենք Իրանի շուրջ ծավալվող իրադարձություններին: Եթե նրանք որևէ քայլի դիմեն, շատ լուրջ սխալ կլինի: Եթե որևէ բան պատահի, նրանք երբեք երջանիկ չեն լինի, Իրանի ժողովուրդը երջանիկ չի լինի: Իրանը կարող է շատ լուրջ խնդիրներ ունենալ», - նշում էր ԱՄՆ նախագահը:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ