Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը Քոչարյանի կալանքը փոխելու երաշխավորագիր են ներկայացրել դատարան
14.05.2019 | 21:57

Լեռնային Ղարաբաղի ներկա և նախկին ղեկավարներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորագիր են ներկայացրել դատարան՝ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ։ Երաշխավորագիրը դատարան ներկայացրին Քոչարյանի պաշտպանները։ Դատավոր Դավիթ Գրիգորյանը տեղեկացրեց՝ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը պետք է ներկայանան դատարան, իրենց մոտեցումը վերահաստատեն, որից հետո դատարանը կլսի մյուս կողմի կարծիքը և կքննարկի միջնորդությունը։ «Այն անձը, ով երաշխավոր է հանդես գալու, նման ակնկալիքով դիմել է դատարանին, պետք է դատարան ներկայանա և իր կամարտահայտությունը վերահաստատի։ Այդ է պահանջում նաև Քրեական դատավարության օրենսգիրքը, բացի այդ դատարանը պետք է երաշխավորողին պարզաբանի նրա իրավունքներն ու պարտականությունները, միաժամանակ նրան նախազգուշացնի այն հետևանքների մասին, խոսքը վերաբերում է հնարավոր քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին, որովհետև շատ լավ տեղյակ եք, որ անձը, որը երաշխավորում է, բացի որոշակի գումար մուծելուց, կրում է նաև պատասխանատվություն հետագայում, եթե մեղադրյալը ոչ պատշաճ վարքագիծ դրսևորի», - ասաց դատավորը։

Դիտվել է՝ 380

Մեկնաբանություններ