Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն

Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն
14.05.2019 | 21:58

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Բրյուսելում Արևելյան գործընկերության ծրագրի 10-ամյակին նվիրված համաժողովում ասել է, որ Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն: Նա գովեստով է խոսել Թբիլիսիում 2018-ի մայիսին «Եվրոպական դպրոց» բացելու մասին:


«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Մամուկա Բախտաձեին, որ Վրաստանում բացվել է «Եվրոպական դպրոցը», դրա հիմքը դրվել է դեռ Գիորգի Կվիրիկաշվիլիի վարչապետության օրոք: Վրաստանը ԵՄ սահմաններից դուրս առաջին երկիրն է, որտեղ «Եվրոպական դպրոց» է բացվել: Վրաստանը 100 տոկոսով դարձել է եվրոպական պետություն»,- ասել է Յունկերը:
Բրյուսելում Արևելյան գործընկերության հոբելյանական հավաքում Վրաստանը ներկայացնում են վարչապետ Մամուկա Բախտաձեն, ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, նրա տեղակալ Վախթանգ Մախարոբլիաշվիլին և Բելգիայում, Լյուքսեմբուրգում ու Եվրամիությունում Վրաստանի դեսպան Նատալյա Սաբանաձեն:

Դիտվել է՝ 365

Մեկնաբանություններ