Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոբերտ Քոչարյան﮳ Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում

Ռոբերտ Քոչարյան﮳ Կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում
14.05.2019 | 22:02

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց, որ կողմնակալ մոտեցում է տեսնում: Նա ընդգծեց՝ կային մարդիկ, որ դեռ պետք է հարցաքննվեին քննություն իրականացնելու ժամանակ, մինչդեռ ուղղորդված քննություն է իրականացվել և կան մարդիկ, որ դիտմամբ ժամանակին չեն հարցաքննվել: «Ես սա ուղղակի դիտում եմ որպես գիտակցված, մտածված, կողմնակալ մոտեցում ամբողջ քննության ընթացքում, և քանի որ գործին ծանոթ եմ, կասեմ, որ ամբողջ գործի էությունը, գործի վարույթն իրականացվել է հենց այս ճանապարհով: Նույնիսկ մարդիկ հարցաքննվում են, երբ որ տեսնում են իրենց ուզած պատասխանը չկա, շատ կարճ են կապում, ուղղակի հաջող հարցեր չեն տալիս, չեն շարունակում, սա է գործի էությունը: Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պետք է գան և այստեղ հարցաքննվեն», - ասաց նա:

Դիտվել է՝ 456

Մեկնաբանություններ