Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի չի հարուցվի

Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործի չի հարուցվի
14.05.2019 | 22:10

Հատուկ քննչական ծառայության քննիչի որոշմամբ Գագիկ Ծառուկյանի կողմից անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է՝ ասել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա խոսքով՝ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով։

Դիտվել է՝ 407

Մեկնաբանություններ