Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ֆրանկ Էնգել﮳ Մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի

Ֆրանկ Էնգել﮳ Մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի
14.05.2019 | 22:11

Արցախի ժողովրդին հաջողվել է իրացնել սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, որ հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է՝ ասել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելը՝ Հրադադարի մասին համաձայնագրի 25-ամյակին նվիրված տեսաուղերձում։

Ֆրանկ Էնգելը ընդգծել է. «25 տարի առաջ զենքերը լռեցին, և Հարավային Կովկասում զինադադար հաստատվեց: Արցախը կրկնապատկեց իր տարածքները հարևան պետության կողմից հրահրած անիմաստ պատերազմից հետո, պետության, որն առայսօր չի ընդունում իր սխալը, այնքանով չի ընդունում, որ անգամ միջազգային հետախուզում է հայտարարում ինձ նման մարդկանց նկատմամբ, ինչը, բարեբախտաբար, մինչ օրս չի հաջողվել իրականացնել:
Եվ այդ ամենն արվում է իրական իշխանությունների կողմից այն պարզ պատճառով, որ մենք բազմիցս այցելել ենք այդ երկիր, և որ ես անձամբ շարունակում եմ սատարել Արցախի ժողովրդի՝ իր սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքը: Կարող եմ ասել, որ Արցախի ժողովրդին հաջողվել է դա անել՝ իր ժողովրդավարական ինստիտուտներով և օր-օրի կատարելագործվող հանրային կյանքով, ինչը հարևան Բաքվում, բնականաբար, կեղծվում է»:
Անդրադառնալով հրադադարի թեմային՝ Ֆրանկ Էնգելն ուրախություն է հայտնել, որ հրադադարը, ընդհանուր առմամբ, պահպանվում է։ Նա նաև հույս է հայտնել, որ ղարաբաղյան հիմնախնդիրը կկարգավորվի քաղաքական միջոցներով։ «Ամեն դեպքում, չցանկանալով շահարկել Կովկասի այս երկրամասի ապագայի թեման, պարզապես ցանկանում եմ ուրախությամբ փաստել, որ, ընդհանուր առմամբ, զենքերը լուռ են ոչ միշտ, և ցավոք, ոչ այնքանով, որքանով մենք կուզենայինք լինեին մի քանի տարի առաջ, բայց լուռ են:
Մեզ պարզապես մնում է հուսալ, որ բռնության մեծ բռնկում Ղարաբաղի շուրջ այլևս չի լինի և, այսպես կոչված, Ղարաբաղի հարցը կկարգավորվի քաղաքական միջոցներով: Ես ցանկանում եմ, որ այդպես լինի: Հուսով եմ, որ հակամարտության բոլոր շահագրգիռ երկրները քաղաքական կամք կդրսևորեն և հարցը հենց նման լուծում կստանա»,- նկատել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավարը՝ ցանկանալով, որ Արցախի ժողովուրդը շարունակի խաղաղության ու ինքնորոշման իր բռնած ուղին: «Ես հավատում էի դրան տարիներ առաջ, և շարունակում եմ հավատալ այսօր: Ձեզ բոլորիդ ցանկանում եմ խաղաղ ապագա: Կարծում եմ՝ սա լավագույնն է, ինչին մենք պետք է հավատանք ու ինչին պետք է ձգտենք»,- եզրափակել է Ֆրանկ Էնգելը:

Դիտվել է՝ 447

Մեկնաբանություններ