Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ
15.05.2019 | 11:16

Մայիսի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-17-ը կբարձրանա 5-6 աստիճանով։ Ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։

Դիտվել է՝ 408

Մեկնաբանություններ