Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպանի հանդիպումն անամպ չի անցել

Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպանի հանդիպումն անամպ չի անցել
15.05.2019 | 11:20

«Հրապարակը» գրում է. «Կառավարության մեր աղբյուրները հաղորդում են, որ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նոր դեսպան Լին Թրեյսիի հանդիպումն անամպ չի անցել: Ամերիկացիներին նյարդայնացրել են վարչապետի վերջին երկու հակաամերիկյան հայտարարությունները և մշտական դժգոհությունը ֆինանսական աջակցություն չցուցաբերելուց: Փաշինյանն էլ պնդել է, որ կարող էին ավելի մեծ օգնություն ցուցաբերել։ Իրավիճակը շտկելու նպատակով կառավարությունում որոշել են մի շարք տարբեր կալիբրի չինովնիկների ուղարկել Վաշինգտոն: Չնայած ԱԳՆ-ն հրաժարվում է նախապես հայտարարել, բայց, ըստ ամենայնի, մոտ ժամանակներս ԱՄՆ կմեկնի Զոհրաբ Մնացականյանը, պատվիրակություն կմեկնի նաև ՊՆ-ից և տնտեսական բլոկի պատասխանատուներից։ Ողջ պետական ապարատը լծվել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցն ԱՄՆ նախապատրաստելուն, փորձում են հանդիպումներ կազմակերպել ԱՄՆ ԱԽ քարտուղարի, ՀԴԲ-ի և ԿՀՎ-ի
ղեկավարների հետ»:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ