Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Համաշխարհային էներգետիկայում դադարել է ներդրումների անկումը

Համաշխարհային էներգետիկայում դադարել է ներդրումների անկումը
15.05.2019 | 11:21

Համաշխարհային էներգետիկայում 2018-ին դադարել է ներդրումների անկումը, որ դիտվում էր վերջին 3 տարիներին, ներդրումները կայունացել են 1,8 տրլն դոլարի մակարդակի վրա՝ ասված է Էներգետիկայի միջազգային գործակալության «World Energy Investment 2019 (WEI 2019)» տարեկան զեկույցում:
«Նավթի, գազի և ածխի բնագավառում ներդրումների աճը փոխհատուցվել է հանածո վառելիքով, էլեկտրագեներացիայի զարգացման և էներգիայի վերականգնվող աղբյուրների վրա ծախսերի նվազեցմամբ:


էներգաարդյունավետության մեջ ներդրումների ծավալը չի փոխվել: Էլեկտրաէներգետիկայի հատվածը երրորդ տարին անընդմեջ նավթագազայինին գերազանցում է ներգրավված ներդրումների ծավալով», - ասված է զեկույցում:
Ցուցանիշի առավել մեծ աճն արձանագրել է ԱՄՆ-ն՝ արդյունահանման և մշակման, հատկապես՝ թերթաքարային նավթի արդյունահանման, էլեկտրացանցերի զարգացման սեկտորում ներդրումների աճի հաշվին: Թեև Չինաստանը դարձել է աշխարհում խոշորագույն ներդրողը էներգետիկայի բնագավառում, ԱՄՆ-ի և Չինաստանի խզումը կրճատվել է:
ԱՄՆ-ից հետո աճի երկրորդ ցուցանիշն արձանագրել է Հնդկաստանը, Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայի երկրները պահպանում են թերաֆինանսավորման ռիսկերն էներգետիկայի բնագավառում։

Դիտվել է՝ 395

Մեկնաբանություններ