«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն առաջաքայլ է անվանել

Պոմպեոն Պուտինի հետ հանդիպումն առաջաքայլ է անվանել
15.05.2019 | 11:22

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ամփոփել է այցը Սոչի, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Թվիթերում Պոմպեոն այցը որակել է «առաջաքայլ» և նշել, որ երկու երկրների համագործակցությունը կարող է ճիշտ ուղով ընթանալ: «ԱՄՆ-ն և Ռուսաստանը նախկինում ցույց են տվել, որ կարող են համագործակցել միջազգային կարևորագույն հարցերի շուրջ: Մենք Ռուսաստանին կոչ ենք անում աշխատել մեզ հետ, որպեսզի դեպի լավը փոխենք երկու ազգերի հարաբերությունները»,- գրել է Պոմպեոն:

Դիտվել է՝ 357

Մեկնաբանություններ