Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ

Մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ
15.05.2019 | 11:25

«Փաստը» գրում է﮳ «Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը «ռոմանտիզմի՝ պրագմատիզմի նկատմամբ տարած հաղթանակ» էր. ռուսական РБК ТВ-ին հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սակայն գումար դրա համար, այնուամենայնիվ, ստիպված են եղել ծախսել, ասել է նա՝ պատասխանելով լրագրողի ակնարկին, որ ցանկացած հեղափոխություն ինչ-որ մեկը ֆինանսավորում է:

«Մենք մեր հեղափոխության վրա ծախսել ենք մոտավորապես 200 000 դոլար: Որտեղից էր այդ գումարը: Մենք խնդրել ենք մարդկանցից: Մենք ունեցել ենք էլեկտրոնային դրամապանակ, և բոլոր երկրներից հայերը, մեծ մասը՝ Ռուսաստանից, մեզ գումար են ուղարկել: Մենք այդ գումարները ծախսել ենք, և հեղափոխության շրջանում ամեն շաբաթ մենք հրապարակել ենք՝ որքան գումար ենք ծախսել և ինչի համար»,- հեռուստաալիքի տնօրեն Իլյա Դորոնովին պատմել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս քայլը թույլ է տվել հեղափոխականներին պարտք չմնալ այս կամ այն շրջանակներին: Ցանկացած հեղափոխություն ինքնին ռոմանտիկայի որոշակի բաղադրիչ ունի, մանավանդ, երբ ուղեկցվում է սիրո ու համերաշխության կարգախոսներով: Ամբողջ խնդիրն այն է, որ հաղթանակից հետո հեղափոխությունների բովանդակությունը, որպես կանոն, տրանսֆորմացվում է, ու «ռոմանտիզմը» դառնում է հարաբերական կատեգորիա: Օրինակ' մեր հեղափոխության պարագայում «ռոմանտիկ» դրսևորումները վաղուց մնացել են հետևում, ու մեկ տարի շարունակ իշխանություններն առաջնորդվել են «բարիկադային» տրամաբանությամբ՝ հասարակությանը բաժանելով «սևերի» ու «սպիտակների», «հեղափոխականների» ու «հակահեղափոխականների»:


Հասարակության «սորտավորումը» բնավ էլ ռոմանտիկ դրսևորում չէ, հակադրությունը ծնում է ատելություն, երբեմն՝ նաև արյուն: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանի թիմը մնացել է «ռոմանտիկ», երբ բանը հասնում է վրիպումները, սխալներն արդարացնելուն: Այստեղ ամբողջ ուժով հառնում է հեղափոխական պաթոսը՝ չեղարկելով այն ամենը, ինչը կապված է պետական օրակարգի ու մտածողության հետ:


Հատկապես ռուսական ԶԼՄ-ներին հարցազրույցներում Փաշինյանն ամեն կերպ փորձում է հակադրել հյուսիսային բարեկամ կամ երկրում տիրող այն մտայնությանը, թե Հայաստանում անցած տարի տեղի ունեցածը «գունավոր հեղափոխություն» էր»:

Դիտվել է՝ 421

Մեկնաբանություններ