Գարո Փայլանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազությանը հեռուստահաղորդման ընթացքում հայ երեխայի կրոնափոխության հարցով

Գարո Փայլանը պատրաստվում է բողոք ներկայացնել դատախազությանը հեռուստահաղորդման ընթացքում հայ երեխայի կրոնափոխության հարցով
15.05.2019 | 11:25

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր Գարո Փայլանը պատրաստվում է թուրք հաղորդավար Նիհաթ Հաթիփօղլուի դեմ պաշտոնական բողոք ներկայացնել։ Փայլանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է օրեր առաջ թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում հայկական արմատներով քրիստոնյա, 13-ամյա Արթուրի կրոնափոխության հարցին: «Հանդիպել եմ Նիհաթ Հաթիպօղլուի կողմից շահագործված Արթուրի մոր հետ։ Նա հայտնեց, որ տվյալ հաղորդման մեջ իր զավակի ներկայությունն առանց իր թույլտվության է եղել։ Վաղը պաշտոնական բողոք պետք է ներկայացնեմ Ռադիոյի ու հեռատեսության բարձրագույն խորհրդին և դատախազությանը՝ երեխաների շահագործում իրականացրած այս հաղորդման դեմ»,- նշել է պատգամավորը։


Հաղորդման ժամանակ մինչև երեխայի կրոնափոխ լինելը Նիհաթ Հաթիփօղլուն հայտարարել էր, որ ստացել են Արթուրի մոր համաձայնությունը, սակայն մայրը՝ Ալինա Ենգիբարյանը, հայտնել էր, որ որդին իսլամ է ընդունել առանց իր իմացության և համաձայնության: Ընտանիքը Թուրքիա է տեղափոխվել 13 տարի առաջ, մոր պնդմամբ՝ որդին և իրենց ընտանիքը քրիստոնյա է:

Դիտվել է՝ 289

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao